Կարևոր իրադարձություններ

Սիրիայի նախագահը Սուրբծննդյան տոնի առթիվ բարեմաղթանքներ է փոխանցել հայ ժողովրդին

06 Հունվար, 2020 19:20
Սիրիայի նախագահը Սուրբծննդյան տոնի առթիվ բարեմաղթանքներ է փոխանցել հայ ժողովրդին

Սիրիայի նախագահի աշխատակազմի ղեկավար-նախարար Մանսուր Ազզամը Սուրբծննդյան տոնի կապակցությամբ նախագահ Բաշար Ասադի շնորհավորանքներն է փոխանցել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանին։ Այս մասին հայտնում է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը։

Դամասկոսի հայկական եկեղեցում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Մանսուր Ազզամը Նալբանդյանին է փոխանցել նախագահի բարեմաղթանքները, իսկ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել նախագահ Ասադին՝ աղոթքով առ Աստված, որ պաշտպանվի Սիրիան և նրա ժողովուրդը, նրա բանակը և օրհնվի նախագահ Ասադը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին