Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    528
    536

  • RUB

    7,7
    7,9

Կարևոր իրադարձություններ

Պարզվել է դերասան Հովհաննես Ազոյանին ծեծի ենթարկած անձի ինքնությունը. նա տվել է բացատրություն

06 Հունվար, 2020 18:50
Պարզվել է դերասան Հովհաննես Ազոյանին ծեծի ենթարկած անձի ինքնությունը. նա տվել է բացատրություն

Հունվարի լույս 3-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել ,որ Հրազդանի կիրճում մի տղամարդ հարվածներ է հասցրել դերասան Հովհաննես Ազոյանին, տեղեկացնում է  Ոստիկանության կայքը։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տեղում պարզել է կատարվածի մանրամասները և Հովհաննես Ազոյանից հաղորդում ընդունել։ Միջադեպը արձագանք էր գտել էլեկտրոնային լրատվամիջոցներում։

Ոստիկանության ծառայողները պարզել են նաև Ազոյանին հարվածներ հասցրած անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 30-ամյա տղամարդը ոստիկանության Մալաթիայի բաժնում կատարվածի վերաբերյալ տվել է բացատրություն։

Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Մալաթիայի բաժնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։

Կատարվում է նախաքննություն։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին