Կարևոր իրադարձություններ

Հրդեհ ավտոմեքենայում

01 Հունվար, 2020 10:36
Հրդեհ ավտոմեքենայում

Դեկտեմբերի 31-ին, ժամը 18:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցում «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լենինգրադյան փողոցի թիվ 50 շենքի դիմաց կայանած «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:32-ին, մարվել՝ 18:38-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և մարտկոցը՝ ամբողջությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին