Կարևոր իրադարձություններ

3 տղամարդ կասկածվում է 9-ամյա տղայի նկատմամբ սեռական բռնի գործողություններ կատարելու մեջ

31 Դեկտեմբեր, 2019 20:29
3 տղամարդ կասկածվում է 9-ամյա տղայի նկատմամբ սեռական բռնի գործողություններ կատարելու մեջ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում 3 հոգու կողմից 9-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնությի գործողություններ կատարելու փաստով:

 Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տարածքային ոստիկանության բաժին է դիմել երեխայի մայրը և հայտնել, որ դեկտեմբերի 26-ին, 27-ին և 28-ին ոմն Արմենը, Սարգիսը և Գոռը իր երեխայի նկատմամբ՝ իր կամքին հակառակ, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել:

Նշված անձինք ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են տարածքային ոստիկանություն, որտեղ բացատրություն են տվել և բաց թողնվել: Ոստիկանությունում նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք իրականությանը համապատասխանում են երեխայի մոր հայտնած տեղեկությունները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մայրը ոստիկաններին հայտնել է նաև, թե ինչ մակնիշի ավտոմեքենայով են եղել նշված անձինք: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին