Կարևոր իրադարձություններ

Ծաղկաձորի ու Ջերմուկի ճոպանուղիները, Դիլիջանի բնությունն ու սնունդը․ ինչն է ամանորին ամենաշատը հրապուրում ռուս զբոսաշրջիկներին (լուսանկարներ)

31 Դեկտեմբեր, 2019 16:46
Ծաղկաձորի ու Ջերմուկի ճոպանուղիները, Դիլիջանի բնությունն ու սնունդը․ ինչն է ամանորին ամենաշատը հրապուրում ռուս զբոսաշրջիկներին (լուսանկարներ)

Դիլիջան, Ծաղկաձոր և Ջերմուկ քաղաքներում ամանորյա եռուզեռ է․ Հայաստան ժամանած աննախադեպ մեծ թվով զբոսաշրջիկներն Ամանորն այստեղ են դիմավորելու։ Երեկ ֆեյսբուքյան իր էջում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր՝ Մոսկվա-Երևանը մոսկովյան օդանավակայանների ամենածանրաբեռնված օտարերկրյա ուղղություններից է, եթե ոչ ամենածանրաբեռնվածը։

Shabat.am-ի հետ զրույցում Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանն ասաց, որ այս տարի իսկապես աննախադեպ թվով զբոսաշրջիկներ են ժամանել Ծաղկաձոր։ 

«Քաղաքում 49 հյուրանոցային համալիր կա․ այս պահին բոլորը զբաղված են։ Զբոսաշրջիկներ են ժամանել Հնդկաստանից, Պարսկաստանից, Չինաստանից, եվրոպական երկրներից և, իհարկե, մեծամասնություն են կազմում ՌԴ-ից ժամանած հյուրերը»,- ասաց նա։ 

Հարությունյանի խոսքով՝ զբոսաշրջիկներին գրավելու համար քաղաքում բոլոր պայմանները կան․ ճոպանուղի, զիփլայն, մի քանի նոր ռեստորանային համալիր է բացվել, իսկ հյուրանոցներն իրենց հերթին ապահովում են նրանց լիարժեք հանգիստը։

Shabat.am-ը կապ հաստատեց Դիլիջան, Ծաղկաձոր և Ջերմուկ քաղաքների մի քանի հյուրանոցների հետ․ ազատ համարներ վաղուց արդեն չկան։ Մեզ հայտնեցին, որ զբոսաշրջիկներն ամենաշատը ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից՝ ընտանիքներով, ընկերական խմբերով ամանորյա տոներն այստեղ անցկացնելու։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին