Կարևոր իրադարձություններ

ՊՆ-ն կազմակերպում է զոհված զինծառայողների և ազատամարտիկների հարազատների այցելություն «Եռաբլուր»

30 Դեկտեմբեր, 2019 19:50
ՊՆ-ն կազմակերպում է զոհված զինծառայողների և ազատամարտիկների հարազատների այցելություն «Եռաբլուր»

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված զինծառայողների և ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այցելության համար հատկացված ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով.

Երթուղի 1-ին՝

Դավիթաշեն (Երևան Սիթի սուպերմարկետ) - գյուղ Դավիթաշեն – 16-րդ թաղամաս – 15-րդ թաղամաս (Չաուշի արձան) – Հալաբյան (Թումո կենտրոն) – Մարզահամերգային համալիր – Լենինգրադյան փողոց (Ռոբերտո հանրախանութ) – Մալաթիա շուկա - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Դավիթաշեն (Երևան Սիթի սուպերմարկետ):

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Դավիթաշենի Երևան Սիթի սուպերմարկետի մոտից:

Երթուղի 2-րդ՝

Նոր Նորքի զանգված (Երևան Սիթի սուպերմարկետ) - Ավան թաղապետարան – մետրո Երիտասարդական – կինոթատրոն «Ռոսիա» - Քաղաքապետարան - «Կիլիկիա» ավտոկայան - «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Նոր Նորքի զանգված (Երևան Սիթի սուպերմարկետ) խանութ:

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Նոր Նորքի զանգվածից (Երևան Սիթի սուպերմարկետ):

Երթուղի 3-րդ՝

Էրեբունի փողոց - Արցախի փողոց - «Հայրենիք» կինոթատրոն - մետրո Գործարանային (նախկին Բանվորի արձանի տարածք) - «Գարեգին Նժդեհի» անվան հրապարակ – Արտաշիսյան փողոց (նախկին Ծերեթելի) - «Եռաբլուր» զինվորական պանթեոն  - Էրեբունի փողոց:

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Էրեբունի շուկայի մոտից:

Յուրաքանչյուր վերը նշված կանգառներում ավտոբուսները կկայանեն 2-ական րոպե:

 

Լրահոս

Դիտել ավելին