Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանցիները նշել են տարվա քաղաքական գործչին

26 Դեկտեմբեր, 2019 10:14
Ռուսաստանցիները նշել են տարվա քաղաքական գործչին

Ռուսաստանցիների գրեթե կեսը նախագահ ՎլադիմիրՊուտինին Է համարել տարվա քաղաքական գործիչ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, վկայում են հարցման արդյունքները, որը կատարել Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը:

Պետության ղեկավարի օգտին քվեարկել Է հարցման մասնակիցների 46 տոկոսը: Այնուհետեւ մեծ տարբերությամբ գալիս Է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը (15 տոկոս), նրան հաջորդում են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն (10 տոկոս), Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին (7 տոկոս) եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը (6 տոկոս):

Հետազոտության մասնակիցներին նաեւ հարցրել են, թե իրենք քաղաքական գործիչներից ում կհրավիրեին իրնեց մոտ ամանորյա սեղանի: Ռուսաստանցիների գրեթե կեսը (47 տոկոս) պատասխանել Է, որ քաղաքական գործիչներից ոչ մեկին չԷր հրավիրի:

Պուտինին տոնակատարությանը կցանկանար հրավիրել հարցվածների 22 տոկոսը, Ժիրինովսկուն՝ 12 տոկոսը, Մեդվեդեւին՝ 4 տոկոսը: Հարցումը կատարվել Է 2019 թվականի նոյեմբեր - դեկտեմբերին 18-ից բարձր տարիքի 1,6 հազար ռուսաստանցիների շրջանում՝ հեռախոսային հարցազրույցի մեթոդով:

 

Լրահոս

Դիտել ավելին