Կարևոր իրադարձություններ

Կանադայի արեւմտյան ափին տեղի է ունեցել 6,3 ուժգնությամբ երկրաշարժ

25 Դեկտեմբեր, 2019 11:43
Կանադայի արեւմտյան ափին տեղի է ունեցել 6,3 ուժգնությամբ երկրաշարժ

6,3 ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կանադայի արեւմտյան ափին, տեղեկացնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ըստ ճշտված տվյալների՝ երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով ժամը 03.36-ին։ Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում, կանադական Պորտ Հարդի քաղաքից 182 կիլոմետր արեւմուտք։ Օջախը գտնվել է տասը կիլոմետր խորության վրա։

Սկզբում ծառայությունը տեղեկացնում էր, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,2, իսկ օջախը գտնվել է մեկ կիլոմետր խորության վրա։

 

Լրահոս

Դիտել ավելին