Կարևոր իրադարձություններ

Էլեկտրոնային ծխախոտն ամենեւին չի օգնում ծխելուց հրաժարվելուն. մասնագետ

25 Դեկտեմբեր, 2019 10:40
Էլեկտրոնային ծխախոտն ամենեւին չի օգնում ծխելուց հրաժարվելուն. մասնագետ

Էլեկտրոնային ծխախոտն ամենեւին չի օգնում ծխելուց հրաժարվելուն. էլեկտրոնային գաջեթներին անցումը ընդամենը ծխախոտային մի տեսակի փոխարինում է մյուսով, պնդում են գիտնականները:

The Daily Mail-ը հայտնում է, որ Լոնդոնի Համալսարանական քոլեջի պրոֆեսոր, հոգեբույժ-խորհրդատու Ադամ Ուինսթոքը պնդում է, որ նիկոտինային կախվածության հաղթահարման համար վեյփին անցումը բավարար չէ: Մասնագետը վստահ է, որ էլեկտրոնային ծխախոտ ծխողները ճիշտ նույնպիսի աջակցության կարիք ունեն, ինչպես եւ ծխողները, որոնց Անգլիայի պետական հիվանդանոցներում մասնագիտական օգնություն են ցուցաբերում:

Փորձագետի կարծիքով՝ չնայած վեյփինգը կարծես առողջության համար պակաս վնասակար է, ծխողների համար կարեւոր է փորձել ամբողջությամբ հրաժարվել ծխելուց, այլ ոչ թե անցնել էլեկտրոնային ծխախոտի:

Նիկոտինափոխարինող թերապիայի մյուս ձեւերը հատուկ ստեղծվել են որպես ծխախոտից նիկոտինի ցանկացած աղբյուրից լիովին հրաժարվելու անցումային օղակ: Բայց էլեկտրոնային ծխախոտի դեպքում դա այդպես չէ, եւ ծխողներից շատերն անցնում են մշտական ռեժիմով դրա օգտագործման:

Ավելին՝ մարդիկ էլեկտրոնային ծխախոտից հաճախ ավելի շատ նիկոտին են ստանում, քան սովորական ծխախոտից: Դեռեւս գիտական հետազոտություններ չեն անցկացվել, որոնք հստակ ցույց կտային, թե որքան շատ նիկոտին է գործածում էլեկտրոնային ծխախոտի միջիվիճակագրական օգտագործողը: Բժիշկ Ուինսթոքը չի բացառում, որ որոշ մարդկանց դեպքում, որոնք տարվում են վեյփինգով, նիկոտինային կախվածությունը մի քանի անգամ ուժեղանում է, քան նվազում:

 

Լրահոս

Դիտել ավելին