Կարևոր իրադարձություններ

ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը վկայի կարգավիճակ ունի

24 Դեկտեմբեր, 2019 16:21
ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը վկայի կարգավիճակ ունի

Երեւանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել վկայի կարգավիճակով: Այս մասին  տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Ափոյանը բերման է ենթարկվել Քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական  բաժնում մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեաական գործի շրջանաներում:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Դավիթ Ափոյանն այսօր բերման է ենթարկվել Ոստիկանության Մարաշի բաժին: Մեր տեղեկություններով՝ խոսքը դեկտեմբերի 20-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մասին է:

 

Լրահոս

Դիտել ավելին