Կարևոր իրադարձություններ

Երեւանի տոնածառը բարձրությամբ երկրորդն է ԱՊՀ մայրաքաղաքների տոնածառերի ցանկում

24 Դեկտեմբեր, 2019 14:51
Երեւանի տոնածառը բարձրությամբ երկրորդն է ԱՊՀ մայրաքաղաքների տոնածառերի ցանկում

Ռուսական ТурСтат պորտալը կազմել է ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում տեղադրված ամենաբարձր տոնածառերի ցանկը: Հայաստանի գլխավոր տոնածառը ցանկում երկրորդն է:

ԱՊՀ մայրաքաղաքներում տեղադրված ամենաբարձր տոնածառերի ցանկը այս պատկերն ունի՝

Աշխաբադ (40 մետր),

Երևան (37 մ),

Տաշքենդ (36 մ),

Բաքու (34 մ),

Մինսկ (30 մ),

Դուշանբե (29 մ),

Մոսկվա (27 մ),

Բիշքեկ (27 մ),

Նուր-Սուլթան (25 մ) 

Թբիլիսի (25 մ):

Նշվում է, որ ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով միայն եղեւնիների բարձրությունները: Իսկ ԱՊՀ բոլոր մայրաքաղաքների ցանկում միակ բնական եղեւնին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի տոնածառն է՝ 27 մետր բարձրությամբ:

ԱՊՀ երկրների շարքում ամենաբարձր տոնածառը տեղադրված է Թուրքմենստանի մայրաքաղաքում, ունի 40 մետր բարձրություն, տեղադրված է Աշխաբադի մշակութա-ժամանցային կենտրոնի դիմաց, տոնական լույսերը վառվել են դեկտեմբերի 15-ին:

Երկրորդ հորիզոնականում Հայաստանի մայրաքաղաք Երեւանի տոնածառն է՝ գագաթի հետ միասին 37 մետր բարձրությամբ, տեղադրված մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում, տոնածառի լույսերը վառվեցին դեկտեմբերի 21-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին