Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվածների խուզարկությամբ «սփայս» տեսակի թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

23 Դեկտեմբեր, 2019 22:14
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվածների խուզարկությամբ «սփայս» տեսակի թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Դեկտեմբերի 22-ի լուսադեմին ոստիկանության ՊՊԳՎ Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի ոստիկանները ծառայություն իրականացնելիս, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ երկու երիտասարդի։

Նրանք ենթարկվել են անձնական խուզարկության։ 22 և 17-ամյա երիտասարդների մոտ հայտնաբերվել է «սփայս» կոչվող թմրամիջոցի նմանվող զանգվածներ՝ տարբեր քաշերով։

Նրանց հայտնածով զանգվածները թմրամիջոց են։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկում թմրամիջոցը ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ։

Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին