Կարևոր իրադարձություններ

Իրանն ամեն ամիս հարստացված ուրանի պաշարները կավելացնի 200կգ-ով

23 Դեկտեմբեր, 2019 21:39
Իրանն ամեն ամիս հարստացված ուրանի պաշարները կավելացնի 200կգ-ով

Իրանի կողմից տնօրինվող հարստացված ուրանի պաշարներն այս պահի դրությամբ 800 կգ են: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Վերջինիս խոսքերով՝ յուրաքանչյուր ամիս հարստացված ուրանի պաշարները կավելացվեն շուրջ 200 կգ-ով:

2015-ին Իրանի և 6 գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրով Իրանը կարող էր ունենալ ընդամենը 300 կգ ուրան, իսկ դրա ավելցուկը պետք է ուղարկվեր արտասահման: Սակայն 2018թ.-ին ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս եկավ «Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից»:

Այս տարի Իրանը հայտարարեց, որ փուլ առ փուլ կկրճատի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին