Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել «Ծիրան» սուպերմարկետի պահեստում. ԱԻՆ

23 Դեկտեմբեր, 2019 18:02
Հրդեհ է բռնկվել «Ծիրան» սուպերմարկետի պահեստում. ԱԻՆ

ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 16:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունի 1 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «Թիվ-2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով:

 

Լրահոս

Դիտել ավելին