Կարևոր իրադարձություններ

Սևանում շմոլ գազի արտանետման հետևանքով ընտանիք է թունավորվել

21 Դեկտեմբեր, 2019 12:03
Սևանում շմոլ գազի արտանետման հետևանքով ընտանիք է թունավորվել

Դեկտեմբերի 21-ին բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից սուր թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Սևանի Էներգետիկների փողոցի մօ տան երեք բնակիչ։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը տեղադրված գազի ջեռուցման վառարանի ծխատար խողովակից արտանետված շմոլ գազից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին