Կարևոր իրադարձություններ

Դավիթաշենի կամրջի գետնանցումի տակ հայտնաբերվել է տղամարդու դի

21 Դեկտեմբեր, 2019 10:48
Դավիթաշենի կամրջի գետնանցումի տակ հայտնաբերվել է տղամարդու դի

Դեկտեմբերի 20-ին ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները ծառայության ընթացքում Դավիթաշենի կամրջի գետնանցումի, որը բարձրանում է դեպի Արաբկիր վարչական շրջանի Գևորգ Էմինի փողոց, բետոնե սյան տակ հայտնաբերել են տղամարդու դի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված գետնանցումի աստիճանավանդակի բետոնե սյան տակ հայտնաբերել են տղամարդու դի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը թափառաշրջիկ էր և հնարավոր է՝ հանկարծամահ է եղել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։  

 

 

Լրահոս

Դիտել ավելին