Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    527
    535

  • RUB

    7,63
    7,83

Կարևոր իրադարձություններ

ՔԿ ծառայության բաժնի պետի ու տեղակալի միջ աղմկոտ միջադեպ է տեղի ունեցել. «Ժողովուրդ»

21 Դեկտեմբեր, 2019 08:01
ՔԿ ծառայության բաժնի պետի ու տեղակալի միջ աղմկոտ միջադեպ է տեղի ունեցել. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՔԿ ծառայության բաժնի պետերից մեկի` Ռոբերտ Նազարյանի ու ծառայության պետի տեղակալի միջև աղմկոտ միջադեպ է տեղի ունեցել. ՔԿ ծառայության պետի տեղակալը վիրավորել է բաժնի պետին:

 Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՔԿ ծառայության պետ Արթուր Գոյունյանի հետ. «Հիմա կարող է տղայական խոսակցություն է եղել, արտառոց ոչինչ չի եղել: Կարծես թե կան առանձին սաբոտաժնիկներ, որոնք չեն ուզում, որ այդ բարեփոխումները իրականացվեն, ովքեր ինչ-ինչ եղանակներով փորձում են խոչընդոտել»: Նրա հետ զրուցել ենք նաև աշխատակիցների ատեստավորման հետ կապված բողոքների մասին, ըստ որի` ղեկավար կազմը նվաստացնում է իրենց: «Եթե մարդն իր իրավունքները և պարտականությունները չգիտի, թող նվաստանա, պիտի նվաստանա, թող սովորի: Բա ինչպե՞ս եք պատկերացնում դատապարտյալին ուղեկցողին, եթե ինքը չի պատկերացնում` ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի»,-նշեց նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին