Կարևոր իրադարձություններ

Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից և տեղափոխել անվտանգ տարածք

20 Դեկտեմբեր, 2019 11:28
Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից և տեղափոխել անվտանգ տարածք

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14:20-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում՝ ջրանցքի մեջ, շուն է ընկել:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները շանը դուրս են բերել ջրանցքից և տեղափոխել անվտանգ տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին