Կարևոր իրադարձություններ

Բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվեն 2015-ին հրդեհից տուժած 7 ընտանիքի

19 Դեկտեմբեր, 2019 21:25
Բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվեն 2015-ին հրդեհից տուժած 7 ընտանիքի

Կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում է լուծել 2015 թ. դեկտեմբերի 22-ին Լոռու մարզի Գուգարք համայնքում տեղի ունեցած Էներգետիկների 3-րդ փողոցի 5 բազմաբնակարան տնակի հրդեհից տուժած քաղաքացիներին բնակարանային խնդիրը:

Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել են տնակի 7 ընտանիքի բնակարաները:

Հիմնավորման համաձայն՝ բնակիչները գտնվում են սոցիալապես անապահով վիճակում և մեծամասամբ բնակվել են վարձով՝ մարզպետարանի և համայնքապետարանի տրամադրած միջոցներով: Որոշմամբ նախատեսվում է բնակարանների գնման վկայագրեր տրամադրել այդ ընտանիքներին:

 

Լրահոս

Դիտել ավելին