Կարևոր իրադարձություններ

Մոսկվան դիրքորոշում է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի՝ ազատազրկված անձանց փոխանակման հնարավորության մասին

18 Դեկտեմբեր, 2019 18:07
Մոսկվան դիրքորոշում է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի՝ ազատազրկված անձանց փոխանակման հնարավորության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անազատության մեջ գտնվող անձանց փոխանակման հնարավորությանը: Նա նշել է, որ այս հարցը բանակցությունների օրակարգում է, այն Մոսկվայում քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

«Հանդիպման ժամանակ կողմերը փոխադարձ պայմանավորվածություն են ձեռք բերել կողմերի տարածքում անազատության մեջ գտնվող անձանց հարազատների այցելությունը կազմակերպելու մասին: Ինչպես գիտեք, Կարմիր խաչի օժանդակությամբ այս տարվա հունիսին հայրենիք են վերադարձել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ: Մենք ողջունում ենք այդ՝ չափազանց կարևոր քայլը, այն դիտարկում ենք իբրև առաջին քայլ՝ անազատության մեջ գտնվող անձանց վիճակը թեթևացնելու ուղղությամբ: Աշխատանք է տարվում նաև այլ ազատազրկվածների ուղղությամբ»,- ասել է նա:

Զախարովան նաև հավելել է, որ կողմերի միջև նման պայմանավորվածություն ձեռք բերվելու դեպքում Ռուսաստանը սատար կկանգնի:

 

Լրահոս

Դիտել ավելին