Կարևոր իրադարձություններ

Վարչապետի խոսնակը մեկնաբանել է Մարիամ Փաշինյանի՝ 27 հազար դոլար արժողությամբ մեքենայի գնումը. Sputnik Արմենիա

17 Դեկտեմբեր, 2019 21:02
Վարչապետի խոսնակը մեկնաբանել է Մարիամ Փաշինյանի՝ 27 հազար դոլար արժողությամբ մեքենայի գնումը. Sputnik Արմենիա

Մարիամ Փաշինյանի համար նոր մեքենայի ձեռքբերումը համապատասխանում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով Փաշինյանի ավագ դստեր համար նոր ամենագնաց գնելու լուրը։ 

Նշենք, որ ավելի վաղ այս մասին գրել էր Politik.am-ը` նշելով, որ 27 հազար դոլար արժողությամբ մեքենան Մարիամ Փաշինյանն ընտրել է անձամբ, և այն գնվել է պետական պահպանության ծառայության միջոցներով։

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»»,–ասել է Կարապետյանը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին