Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

17 Դեկտեմբեր, 2019 14:53
Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 13-ին ստորագրել է՝ 

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը

Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ - Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը

«Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) վավերացնելու մասին օրենքը:

Իսկ դեկտեմբերի 12-ին ստորագրել է՝

«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը

«Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը

«Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը:

 

Լրահոս

Դիտել ավելին