Կարևոր իրադարձություններ

57-ամյա տղամարդու ստամոքսից երևանյան ԲԿ-ում ասեղ են հանել (լուսանկար)

17 Դեկտեմբեր, 2019 12:34
57-ամյա տղամարդու ստամոքսից երևանյան ԲԿ-ում ասեղ են հանել (լուսանկար)

Հոգեկան առողջության պահպանման կենտրոններից մեկի 57-ամյա տղամարդ խնամառուին որովայնի սուր ցավերի գանգատով տեղափոխել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Տղամարդը պնդել է, որ որովայնի ցավերի սաստկությունը ասեղ կուլ տալու հետևանքն է: Այս մասին տեղեակացնում են ԲԿ-ից։

Կենտրոնում իրականացված հաստատել են տղամարդու ասածը` ստամոքսից դուրս` ազատ որովայնի խոռոչում հայտնաբերվել է ասեղ: Ընդհանուր վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժները ախտորոշիչ հետազոտություններից հետո որոշել են վիրահատական միջամտությամբ հեռացնել ասեղը: Մեկ ժամ տևած վիրահատության ընթացքում ասեղը հեռացվել է, այն տվյալ պահին եղել է ստամոքսից դուրս և արդեն իսկ հասցրել է վնասել ստամոքսի առաջնային պատն ու մեծ ճարպոնը:
 

Լրահոս

Դիտել ավելին