Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477
    480,5

  • EUR

    527,5
    535,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Վանեցյանը կհայտնվի երկու քարի արանքում՝ պահել սպայի լռությու՞ն, թե՞ խոսել ու քաղաքական մարտի բռնվել. «Իրատես»

17 Դեկտեմբեր, 2019 08:45
Վանեցյանը կհայտնվի երկու քարի արանքում՝ պահել սպայի լռությու՞ն, թե՞ խոսել ու քաղաքական մարտի բռնվել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը պաշտոնանկությունից հետո պարբերաբար խոսում է Հայաստանում դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժերի, թելադրված օրակարգերի մասին, որոնք մեր երկրի համար վտանգ են ներկայացնում։

Ո՞վ, եթե ոչ Վանեցյանը, կարող է այս մասին հրաշալի իմանալ՝ բոլոր մանրամասներով։ Եթե սա հնչում է որպես նախկին պաշտոնյայի կարծիք, հասկանալի է, բայց էլի խնդրահարույց։ Բայց սա ասում է նաեւ մի մարդ, որը քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն ունի եւ ակտիվ աշխատանքներ է այդ ուղղությամբ տանում։

Վերջինիս քաղաքական մուտքը կարող է բարդ լինել մի քանի առումներով. նախ` նրա մրցակիցները, ընդդիմախոսները կպահանջեն այս առումով փակագծեր բացել, խոսել սպառնացող վտանգների մասին, ու այստեղ Վանեցյանը կհայտնվի երկու քարի արանքում՝ պահել սպայի լռությու՞ն, թե՞ խոսել ու քաղաքական մարտի բռնվել։

Քանի որ ԱԱԾ նախկին պետը պատրաստվում է քաղաքական հայտ ներկայացնելու եւ կամա թե ակամա անընդհատ հիշում է այս ուժերին, ուրեմն շախմատային լեզվով ասած, ձեռք է տվել, պիտի խաղա։ Իմա՝ եթե պետությանը վտանգ են ներկայացնում դրսի որոշ ուժերի հայաստանյան կցորդները, պետք է հատ-հատ նրանց մերկացնել, ինչպես կասեր Վանեցյանի նախկին շեֆը, «փռել ասֆալտին, ծեփել պատերին»։

Սա կլինի մաքուր տողից սկսված քաղաքական գործունեություն, հասարակության առաջ ազնիվ պահվածք եւ ասած խոսքը օդում չթողնելու ապացույց։ Բնականաբար, այս գործողությունները լի են վտանգներով, որովհետեւ այդքան հեշտ չէ դուրս գալ եւ՛ այս պահին պետությունը ներկայացնող, եւ՛ ֆինանսական ներուժ ունեցող ուժերի դեմ։ Դրա համար քաղաքականապես բոբիկ Վանեցյանին այս գործում պետք է փորձված, քաղաքականապես հասուն ու խելացի թիմ, իսկ քաղաքական գործիչների «ներսն» ու «դուրսը» իմանալու հարցում ԱԱԾ նախկին պետը, թերեւս, անգերազանցելի է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին