Կարևոր իրադարձություններ

Նախագահ Արմեն Սարգսյանի շուրջ բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. «Իրատես»

17 Դեկտեմբեր, 2019 08:32
Նախագահ Արմեն Սարգսյանի շուրջ բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի շուրջ բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. քաղաքական բեւեռները նրան չեն համակրում, իսկ հանրությունը, խոշոր հաշվով, դրականորեն է վերաբերվում։ Վկան՝ վերջին սոցհարցումները։ Գործող իշխանության ներկայացուցիչների հետ նա ոչ մի աղերս, համադրման եզր անգամ չունի։ Սարգսյանից ամենաշատը դժգոհ են նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնց թեթեւ ձեռքով էլ նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը։ Այստեղ են ասել՝ ումի՞ց եք դժգոհում։

Իսկ Արմեն Սարգսյանը շարունակում է իրեն հատուկ հանգստությամբ ու անտարբերությամբ վերաբերվել երկու կողմերի կարծիքներին։ Նա ամեն անգամ հայտարարում է, թե իր ամենամեծ առաքելությունն այն կլինի, որ իր հաջորդին փոխանցի նախագահի կայացած ինստիտուտ։ Դժվար է ասել, թե առանց էական լիազորության ընդհանրապես ում է պետք այդ ինստիտուտը, որ դեռ կայացնելու խնդիր էլ ունի։

Իսկ մինչ այդ, մեր տեղեկություններով, քաղաքական տարբեր թիմեր ջանք չեն խնայում Արմեն Սարգսյանին իրենց կողմը «քաշելու» հարցում՝ նպատակ ունենալով նրա քաղաքական հենարանի վրա կառուցել իրենց գործունեությունը։ Սակայն այդքան էլ հեշտ չէ դիվանագետ Արմեն Սարգսյանին «պոկել» իր աշխարհից ու ներքաշել քաղաքական անհեռատես խաղերի մեջ։ «Եթե Արմեն Սարգսյանը քաղաքականությամբ զբաղվելու անհրաժեշտություն զգա, ինքը կնախաձեռնի դա, ոչ թե ուրիշների սցենարի մաս կդառնա»,- վստահ ասաց մեր աղբյուրը>:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին