Կարևոր իրադարձություններ

Չարենցի փողոցում բախվել է չորս ավտոմեքենա

16 Դեկտեմբեր, 2019 19:50
Չարենցի փողոցում բախվել է չորս ավտոմեքենա

Երևանի Չարենցի փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։15-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ՃՏՊ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Peugeot Dieppe» (վարորդ՝ Հակոբ Ս., 1996 թ.), «Toyota Camry» (վարորդ՝ Հայկ Վ., 2001 թ.), «Toyota Land Cruiser TXL» և «Suzuki Fx4» մակնիշների ավտոմեքենաները (վարորդների տվյալները չի հաջողվել պարզել): «Peugeot Dieppe» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից։ Փրկարարները հոսանքազրկել են «Peugeot Dieppe» մակնիշի ավտոմեքենան:

 

Լրահոս

Դիտել ավելին