Կարևոր իրադարձություններ

Երևանում թալանել են Հայաստանում Վրաստանի դեսպանի դիվանագիտական Mercedes-ը

16 Դեկտեմբեր, 2019 16:49
Երևանում թալանել են Հայաստանում Վրաստանի դեսպանի դիվանագիտական Mercedes-ը

Դեկտեմբերի 13-ին ժամը 23։30-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 11։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Երևանի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի շենքերից մեկում թալանել են Mercedes մակնիշի 14 D 001 AM համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում Վրաստանի դեսպանատան հաշվեկշռում և սպասարկում է դեսպանին։

 

Լրահոս

Դիտել ավելին