Կարևոր իրադարձություններ

Քաղաքացու ահազանգով, քաղաքապետարանը պատշգամբի վտանգը չեզոքացրել է

16 Դեկտեմբեր, 2019 13:55
Քաղաքացու ահազանգով, քաղաքապետարանը պատշգամբի վտանգը չեզոքացրել է

Ֆեյսբուքի օգտատեր Վահրամ Մարտիրոսյանը կրկին անդրադարձել է Արշակունյաց 3 ա շենքի փողոցահայաց պատշգամբի խնդրին, այս անգամ նշելով, որ վտանգը չեզոքացվել է:

Նա գրել է, որ խնդրով առարկա պատշգամբը բերվել է անվտանգ վիճակի։

«Քաղաքապետարանի շինվարչության աշխատակիցները կիրակի օրով այցելել են դեպքի վայր, իրենց ոտքը խերով, վտանգը չեզոքացված է եղել (տես առաջին լուսանկարը, որը երեկ ստացա քաղաքապետարանի մամուլի քարտուղար Hakob Karapetyan-ից)։ Ըստ ամենայնի՝ սեփականատիրոջ ջանքերով։
Բայց մեկ ամսից ավելի հազարավոր մարդիկ քայլեցին քարաթափման մահացու վտանգի տակ, ԱԻՆ-ին ու քաղաքապետարանին իմ ահազանգելուց հետո:

 Երևի թե համակարգային լուծման խնդիր կա. Հակոբը խոստացել է մոտակա օրերին տեղեկացնել օրենսդրական կարգավորման ընթացքի մասին»,-գրել է օգտատերը։

 

Լրահոս

Դիտել ավելին