Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    528
    536

  • RUB

    7,7
    7,9

Կարևոր իրադարձություններ

23-ամյա ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին.վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

15 Դեկտեմբեր, 2019 13:46
23-ամյա ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին.վերջինս հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 00։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 23-ամյա Գագիկ Բ-ն իր վարած Kia մակնիշի 15 ՕR 115 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունի և Արցախի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 54-ամյա Վահան Շ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։

Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գագիկ Բ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին