Կարևոր իրադարձություններ

900 փախստական մի քանի օրում վերադարձել է Սիրիա

14 Դեկտեմբեր, 2019 21:22
900 փախստական  մի քանի օրում վերադարձել է Սիրիա

Մի քանի օրվա ընթացքում Հորդանանից ու Լիբանանից Սիրիա է վերադարձել մոտ 900 սիրիացի փախստական: Այս մասին հայտնում է հակամարտող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժի վերահսկման ռուսական կենտրոնը:

«Անցած օրերի ընթացքում արտասահմանից Սիրիա է վերադարձել 889 փախստական, այդ թվում Լիբանանից (125 կին և 213 երեխա), Հորդանանից (142 կին և 241 երեխա)»: Կենտրոնի տվյալներով` Սիրիայի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումները մեկ օրում ականազերծել են 1.8 հա տարածք: Մասնագետները ոչնչացրել են 27 պայթուցիկ սարք:


 

Լրահոս

Դիտել ավելին