Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477,5
    481

  • EUR

    528
    536

  • RUB

    7,7
    7,9

Կարևոր իրադարձություններ

Ոստիկանը՝ ապօրինի և դաժան շնամարտերի մասնակից. Ահազանգ (լուսանկար)

14 Դեկտեմբեր, 2019 19:30
Ոստիկանը՝ ապօրինի և դաժան շնամարտերի մասնակից. Ահազանգ (լուսանկար)

Համացանցային բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում EcoNews.am-ը հայտնաբերել է տեսանյութ, որտեղ ոստիկանները ևս մասնակցում են շների փողոցային մարտերին՝ ոչ միայն չկանխարգելելով տեղի ունեցող ապօրինությունը, այլև նպաստելով դրան։

Տեսանյութը համացանց է բեռնվել 2019թ. մարտ ամսին «ГАМПР ГАМПР» օգտատիրոջ կողմից։ Վերջինս շների մարտերից տեսանյութեր է բեռնում սկսած 2017-ից:

Վերլուծելով բաց համացանցային տվյալները՝ ակնհայտ է դառնում, որ վերջինս զբաղվում է նաև շների բուծմամբ ու վաճառքով: Թեև մեզ անհայտ են օգտատիրոջ անունն ու ազգանունը, այնուամենայնիվ վերջինս, հավանաբար, Այգաբաց գյուղի բնակիչ է, որը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին