Կարևոր իրադարձություններ

Մի հատ ՍՈՒ 35 սամալյոտ են գտել, մի հատ Տ90 տանկ, մի քանի հատ էլ Bentley ու BMW. Հայրապետյանը՝ իր տան խուզարկության մասին

13 Դեկտեմբեր, 2019 15:23
Մի հատ ՍՈՒ 35 սամալյոտ են գտել, մի հատ Տ90 տանկ, մի քանի հատ էլ Bentley ու BMW. Հայրապետյանը՝ իր տան խուզարկության մասին

ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ ավարտեցին խուզարկությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տանը:

Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որեւէ հարցի չի պատասխանելու. «Ինձ չեն ձերբակալում եւ չեն ձերբակալել»,- ասաց նա, ապա դիմելով լրագրողներին, ասաց, որ իրենց հետաքրքրող հարցերն ուղղեն ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին:

Հարցին՝ ի՞նչ է հայտնաբերվել խուզարկության ժամանակ՝ Հայրապետյանը պատասխանեց. «Մի հատ «ՍՈՒ 35» սամալյոտ են գտել, մի հատ՝ «Տ90» տանկ, մի քանի հատ էլ՝ «Bentley» ու «BMW»: Այլ հարցերի Հայրապետյանը չպատասխանեց եւ լրագրողներին խորհուրդ տվեց սպասել. «Էսօր երեկոյան ամեն ինչ կլսեք»:

ՀԺ-ն ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանից հետաքրքրվեց, թե ինքն ի՞նչ առնչություն ունի այս գործի հետ, սակայն վերջինս պատասխանեց, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսում Հայրապետյանը:

Խուզարկությունից հետո իրավապահները լրագրողների հարցերին չպատասխանեցին:

 

Լրահոս

Դիտել ավելին