Դեկտեմբերի 4-ին մի կին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր տվել, որ սոցցանցերից մեկով ծանոթացել է Հրազդանի բնակիչ մի տղամարդու հետ, որի հետ հետագայում ինտիմ կապի մեջ են գտնվել։
Նույն սպառնալիքով օրերս պահանջել է նաև 1,700,000 դրամ։ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության, Չարենցավանի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում՝ Հրազդանի բնակիչը պահանջած 1,700,000 դրամը ստանալու պահին բռնվել ու բերման է ենթարկվել գլխավոր վարչություն։
Տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Շորթված գումարը հայտնաբերվել է։ Հանգամանքները պարզվում են։