Կարևոր իրադարձություններ

Զինված ուժերում երթային ու սակրավորային վարժանքներ են անցկացվել

11 Դեկտեմբեր, 2019 20:47
Զինված ուժերում երթային ու սակրավորային վարժանքներ են անցկացվել

Ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով Հայաստանի զինված ուժերի 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է 5 կիլոմետր երթարշավ՝ դաշտային հանդերձանքով և սպառազինությամբ:

Իսկ բանակի 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի սակրավորային վաշտի զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ: Տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում սակրավորները ցուցադրել են մասնագիտական ունակությունները, կատարելագործել ականապատման և ականազերծման հմտությունները:
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին