Կարևոր իրադարձություններ

Սոցապի աշխատակից ներկայացած 38-ամյա տղամարդը թալանել 88-ամյա ծերունուն

11 Դեկտեմբեր, 2019 13:30
Սոցապի աշխատակից ներկայացած 38-ամյա տղամարդը թալանել 88-ամյա ծերունուն

Դեկտեմբերի 4-ին` ժամը 13:05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը` ժամը 12:00-ին, անհայտ անձը, ներկայանալով որպես սոցապ ծառայության աշխատակից, 88-ամյա տղամարդու հետ մտել են վերջինիս բնակարան, որտեղ անհայտ անձը, օգտվելով հյուրասենյակում միայնակ գտնվելու հանգամանքից, պահարանից գողացել է 110.000 դրամ և 11.000 ռուբլի:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է Արմավիր քաղաքի 38-ամյա մի բնակիչ, որին Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 17։00-ին, ոստիկանները Բաշինջաղյան փողոցից բերման են ենթարկել Արաբկիրի բաժին: Նա ձերբակալվել և տվել խոստովանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին