Կարևոր իրադարձություններ

Սկանդալային տեսանյութում խոշտանգված տուժողի ինքնությունը հայտնի է (տեսանյութ)

11 Դեկտեմբեր, 2019 11:17
Սկանդալային տեսանյութում խոշտանգված տուժողի ինքնությունը հայտնի է (տեսանյութ)

Շաբաթներ առաջ համացանցում հրապարակված սկանդալային տեսանյութում խոշտանգված տուժողի ինքնությունը հայտնի է: Տեղեկությունը  հաստատեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Նա նաեւ նշեց, որ պարզվել է դեպքի կատարման ժամանակահատվածը, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չհայտնեց:

Մեր տեղեկություններով՝ ոստիկանների կողմից խոշտանգվածն արդեն հարցաքննվել է քրգործի շրջանակում. նա մեկ այլ գործով այժմ պատիժ է կրում ՔԿՀ-ներից մեկում: Հիշեցնենք, որ տեսանյութում երեւացող երեք ոստիկանի ինքնությունն ավելի վաղ էր հայտնի դարձել, որոնցից երկուսը նախկին ծառայող են եղել: Փաստական տվյալների վերլուծությամբ պարզվել էր, որ տեսագրությունն արվել է շուրջ տասը տարի առաջ։

Համացանցում հրապարակված «Սկանդալային տեսանյութ. հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի դեպքով ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով: Տեսանյութի շրջանակում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող: Ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են:

 


 

 
 
 
 
 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին