Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    480,5

  • EUR

    524,5
    532,5

  • RUB

    7,65
    7,85

Կարևոր իրադարձություններ

Բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան Կարենի կյանքը

09 Դեկտեմբեր, 2019 15:51
Բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան Կարենի կյանքը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» է դիմել բժշկական կենտրոնի հարևանությամբ բնակվող մի կին` բերելով 1,5 տարեկան որդուն: Երեխան եղել է սրտի և շնչառության կանգով:  Մոր պատմելով  նրա որդին` Կարենը,  բերանն է տարել գետնանուշը և սկսել է խեղդվել: Մայրը մատով կոկորդից հանել է գետնանուշը, սակայն դրա մի մասը չի հաջողվել հանել, ինչից հետո երեխան կորցրել է գիտակցությունը: Նրան անմիջապես բերել են  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացնում են ԲԿ-ից։

Պարզվել է՝ երեխայի մոտ եղել է ասֆիքսիա (շնչահեղձություն),  լարինգոսպազմ (ձայնալարերի սպազմ), գիտակցության կորուստ, սրտի կանգ: Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գրիգոր Մանուչարյանի և բուժանձնակազմի ջանքերով հաջողվել է փրկել երեխայի կյանքը: Ձեռնարկվել են սիրտթոքային վերակենդանացման միջոցառումներ, շնչափողի ինտուբացիա, միացվել է արհեստական շնչառության ապարատ: Սրտի աշխատանքը վերականգնվել է, ինչից հետո երեխան տեղափոխվել է մանկական բժշկական հաստատություն:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին