Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում բացահայտել են երկրի պատմության մեջ արվեստի գործերի ամենախոշոր գողությունը

07 Դեկտեմբեր, 2019 14:34
Գերմանիայում բացահայտել են երկրի պատմության մեջ արվեստի գործերի ամենախոշոր գողությունը

Հանցագործությունից 40 տարի անց Գերմանիայում բացահայտել են 5 կտավների գողություն, որն արվեստի գործերի գողության խոշորագույն դեպքն է Գերմանիայի պատմության ընթացքում։ Այս մասին հայտնի է դարձել գերմանական մամուլին։

1979 թվականին գերմանական Գոթա քաղաքի Ֆրիդենշտայն ամրոցի թանգարանից կատարված գողությունը բացահայտվել է հանցագործների պատահական «հայտնվելու» արդյունքում։ Ամրոցից գողացված կտավների մասին 40 տարի տեղեկություն չկար։ Սակայն վերջերս «կտավների սեփականատիրոջ փաստաբան» ներկայացած մեկը դիմել է քաղաքի ղեկավարին։

Նա բանակցություններ է սկսել «սեփականատիրոջ» անունից և առաջարկել է կտավները վաճառել 5,25 միլիոն եվրոյով։ Որոշ ժամանակ «բանակցություններ վարելուց» հետո քաղաքային իշխանությունների ուղղորդմամբ իրավապահները հայտնաբերել են «փաստաբանին» ու «սեփականատիրոջը»։ Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։

Կտավները նույնպես հայտնաբերվել են ու հիմա ստուգումներ են անցնում՝ իսկության մեջ հավաստիանալու համար։

Կտաները պատկանում են Հանս Հոլբայն Ավագի, Յան Բրեյգել Ավագի, Ֆրանս Հալսի, Յան Լիվենսի ու Անտոնիս վան Դեյքի վրձիններին։

 

Լրահոս

Դիտել ավելին