Կարևոր իրադարձություններ

Աբովյանի դպրոցներից մեկի բակում դի է հայտնաբերվել

07 Դեկտեմբեր, 2019 11:16
Աբովյանի դպրոցներից մեկի բակում դի է հայտնաբերվել

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սարալանջի թաղամասի թիվ 8 դպրոցի բակում՝ աստիճանների երկաթե ճաղավանդակից տղամարդու դի կա կախված, հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Աբովյան քաղաքի բնակիչ, 34-ամյա Հայկ Ս.-ի դին՝ պարանով երկաթե ճաղավանդակից կախված վիճակում: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը որպես անհայտ կորած երեկվանից որոնվում էր, թաղման արարողությանը մասնակցելուց հետո նա տուն չէր վերադարձել:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին