Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 7-րդ կմ-ին վնասվել է «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարի (վարորդ` ԻԻՀ քաղաքացի Մահմեդ Ղ., ծնված 1974 թ.) կամրջակը և վառելիքի բաքը, ինչի հետևանքով կցորդիչը թեքվել է և փակել ճանապարհը, բաքից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք. տուժաներ չկան:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարներն ուղղել են բեռնատարի կցորդիչը, բացել ճանապարհը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: