Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    477
    480,5

  • EUR

    527
    535

  • RUB

    7,63
    7,83

Կարևոր իրադարձություններ

«Ֆլեշ» ընկերության նախագահը առերեսվել է Սերգո Կարապետյանի հետ

06 Դեկտեմբեր, 2019 19:45
«Ֆլեշ» ընկերության նախագահը առերեսվել է Սերգո Կարապետյանի հետ

Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար մեղադրվող  «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը առերեսվել է Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Բարսեղ Բեգլարյանը:

«Մեկուկես, երկու ամիս առաջ այս գործով հարցաքննություն եղել է և ինձ հարցաքննել են: Այո, Սերգո Կարապետյանի հետ առերեսվել եմ»,- ասաց Բեգլարյանը:

Հարցին, թե արդյոք նա առերեսվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, Բարսեղ Բեգլարյանը բացասական պատասխան տվեց:

Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար):

Ըստ մամուլում տարածված լուրերի՝ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք է տվել Սերգո Կարապետյանը:

Մեղադրանքն առաջադրվել է այն նույն քրեական գործի շրջանակներում, որով դեկտեմբերի 4-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:

Բեգլարյանը բացառել է, որ Սերժ Սարգսյանն ունեցել է անձնական շահագրգռություն՝ որպես դիզվառելիքի մատակարար իր ընկերությունն ընտրելու համար:  

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին