Կարևոր իրադարձություններ

Պաղեստինցիները այրել են հուդայական սրբավայրը

16 Հոկտեմբեր, 2015 19:05
Պաղեստինցիները այրել են հուդայական սրբավայրը

Իոսիֆի գերեզմանը հուդայական հայտնի սրբավայր է: Այն գտնվում է Նաբլուսի մոտ, որը պաղեստինյան ինքնավարության վարչական ու ռազմական վերահսկողությանն է հանձնվել 90-ականների սկզբին: Իսկ իսրայելական ստորաբաժանումները լքել են տարածքը 2000 թ-ին, երկրորդ ինտիֆադայի մեկնարկից հետո:

Այսօր պաղեստինցիները հարձակվել են սրբավայրի վրա և այրել այն` պայթուցիկ նյութերով շշեր նետելով գերեզմանի վրա: Իր նշանակությամբ երրորդ հուդայական սրբավայրը մեծ վնասներ է կրել: Այս մասին հաղորդում է «Euronews»-ը` հղում անելով պաղեստինյան և իսրայելական ոստիկանություններին:

Այս առթիվ Իսրայելը կիրառել է անվտագության նոր քայլեր` թույլ չտալով 40 տարեկանից ցածր տղամարդկանց մուտք գործել Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթը ուրբաթօրյա աղոթքն անելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին