Կարևոր իրադարձություններ

Բագրատաշենի սահմանային անցակետից խարդախության մեղադրանքով հետախուզվող է բերման ենթարկվել

05 Դեկտեմբեր, 2019 21:31
Բագրատաշենի սահմանային անցակետից խարդախության մեղադրանքով հետախուզվող է բերման ենթարկվել

Դեկտեմբերի 4-ին` ժամը 06:00-ի սահմաններում, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել Գեղամասար գյուղի 37-ամյա մի բնակչի: Վերջինս 2013 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Խափանման միջոցն ընտրվել է կալանքը:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

 

Լրահոս

Դիտել ավելին