Կարևոր իրադարձություններ

Նորածիններին կորցրած 500 մայրեր պահանջում են դադարեցնել Հանրապետական ծննդատան գործունեությունը

05 Դեկտեմբեր, 2019 18:10
Նորածիններին կորցրած 500 մայրեր պահանջում են դադարեցնել Հանրապետական ծննդատան գործունեությունը

Այսօր ՀՀ առողջապահության նախարարության դիմաց ակցիա իրականացնող կանայք, որոնք պահանջում էին դադարեցնել Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի գործունեությունը, բողոք-դիմումներ փոխանցեցին Առողջապահության նախարարությանը: Ակցիայի կազմակերպիչը Հայկուհի Խաչատրյանն է, որին վերոնշյալ ծննդատանը սեպտեմբերի 24-ին տեղեկացրել էին, որ իր երեխան մահացել է, եւ նա բժշկական կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին մեղադրում է երեխայի անհետացման մեջ: Մեզ հետ զրույցում Հայկուհի Խաչատրյանը հայտնեց, որ ցույցն անում են 500 դիմում-բողոքների հիման վրա, որոնք գրել են տարբեր տարիների նույն ծննդատան «զոհը» դարձած մայրեր:

Հավաքի մասնակիցները նամակն ու դիմումները հանձնեցին նախարարության՝ Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանին: Նա խոստացավ նամակը հանձնել Արսեն Թորոսյանին, ինչպես նաեւ ուսումնասիրել բողոք-դիմումները, հարցի հետ կապված գրավոր պատասխան ներկայացնել:
 

Լրահոս

Դիտել ավելին