Կարևոր իրադարձություններ

Փետրվարին տեղի կունենան Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները

05 Դեկտեմբեր, 2019 18:02
Փետրվարին տեղի կունենան Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է կարգադրություն Միլի մեջլիսը ցրելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին, տեղեկացնում է ԱզերԹաջը։

Կարգադրության համաձայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2020 թվականի փետրվարի 9-ին։

«Ադրբեջանի Սահմանադրության 98 հոդվածի առաջին մասի եւ 109 հոդվածի առաջին մասի համաձայն՝ ցրել խորհրդարանը, 2020 թվականի փետրվարի 9-ին նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասվում է փաստաթղթի տեքստում։

Հիշեցնենք, որ Միլի մեջլիսի լուծարումը նախաձեռնել է կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին