Կարևոր իրադարձություններ

Մի շարք պաշտոնյաներ փախուստի են դիմել, վերադարձրեք նրանց Հայաստան. Անդրանիկ Քոչարյանը՝ համապատասխան մարմիններին

03 Դեկտեմբեր, 2019 18:03
Մի շարք պաշտոնյաներ փախուստի են դիմել, վերադարձրեք նրանց Հայաստան. Անդրանիկ Քոչարյանը՝ համապատասխան մարմիններին

Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 3-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դիմեց համապատասխան մարմիններին, որպեսզի մի քանի նախկին պաշտոնյաներ, որոնք այս կամ այն գործով մեղադրյալ են ներգրավված, բայց Հայաստանում չեն գտնվում և չեն ներկայացել նախաքննական մարմին, վերադարձվեն Հայաստան (խոսքը Միքայել Հարությունյանի, Վահագն Հարությունյանի, Միհրան Պողոսյանի և Գևորգ Կոստանյանի մասին է)։

Քոչարյանի խոսքով՝ խուսափելով ներկայանալուց և նախաքննական մարմնի հարցերին պատասխանելուց, այդ մարդիկ ապացուցում են, որ ոչ միայն իրենք են փչացրել իրենց կողմից գլխավորած կառույցները, այլև միաժամանակ ստվերում են նմանօրինակ պղտոր մթնոլորտում ժամանակին բարեխղճորեն իրենց ծառայությունները իրականացրած բազմաթիվ պրոֆեսիոնալ կադրերի անցած ուղին։

«Համապատասխան մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն նրանց տուն վերադարձնելու ուղղությամբ: Մարտի մեկի բացահայտումը ոչ միայն կվերականգնի արդարությունը, կօգնի տուժածների և զոհվածների ընտանիքներին բացահայտել կատարվածը, այլև վերջնականապես կփակի պետության ողբերգական էջերից մեկը»,- ասաց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին