Կարևոր իրադարձություններ

ՀՀ անցակետերում կստուգվի ներկրվող բիտումի որակը

03 Դեկտեմբեր, 2019 17:55
ՀՀ անցակետերում կստուգվի ներկրվող բիտումի որակը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է առաջիկայում Հայաստանի անցակետերում ունենալ լաբորատորիաներ, որտեղ կստուգվի ներկրվող բիտումի որակը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նախարար Սուրեն Պապիկյանը:

«Առաջիկայում նախատեսում ենք նաև լաբորատորիաներ ունենալ ՀՀ անցակետերում, որպեսզի ներկրվող բիտումը, որը ասֆալտի հիմնական հատվածն է, ու ասֆալտի որակը հիմնականում կախված է դրանից, լինի բարձր որակի»,-ասաց Պապիկյանն ու հավելեց՝ նպատակն այն է, որ որևէ մեկը չկարողանա որևէ կապալառուի, ներմուծող ընկերության խաբել:

Նախարարը նշեց՝ ներկայումս բիտումը հիմնականում ներմուծվում է Իրանից: Պապիկյանը հիմա բանակցում է ռուս գործընկերների հետ՝ ռուսական բիտում ներմուծելու հնարավորություն ստանալու նպատակով: Նախարարը նշեց՝ ռուսական բիտումի որակն ավելի բարձր է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին