Կարևոր իրադարձություններ

Ավարտվել է Խաչատուրյան քույրերի քրգործի քննությունը

03 Դեկտեմբեր, 2019 11:40
Ավարտվել է Խաչատուրյան քույրերի քրգործի քննությունը

ՌԴ քննչական կոմիտեն ավարտել է Խաչատուրյան քույրերի քրեական գործի քննությունը: Ըստ գործի նյութերի՝ նրանք մեղադրվում են նախնական համաձայնությամբ սպանություն գործելու մեջ: Հետաքննությունը պարզել է, որ քույրերը սպանություն են գործել հոր նկատմամբ անձնական խորը հակակրանքի պատճառով, որը ձևավորվել է նրա կողմից աղջիկների հանդեպ հաճախակի ֆիզիկական ուժ գործադրելու և հոգեբանական ճնշումների հետևանքով: Այս փաստը դատավարությունում հաշվի կառնվի որպես մեղմացուցիչ հանգամանք: Նաև նշվում է, որ քույրերից կրտսերի՝ Մարիայի նկատմամբ դատախազության որոշմամբ իրականացվելու է հարկադիր բժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք, որ այս դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի հուլիսի 28-ին: Այդ ժամանակ քույրերը 19,18 և 17 տարեկան էին:

 

Լրահոս

Դիտել ավելին