Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    476
    479,5

  • EUR

    526
    534

  • RUB

    7,39
    7,59

Կարևոր իրադարձություններ

Երևան-Գյումրի ճանապարհին 60-ից ավելի ավտոմեքենա հայտնվել է մերկասառույցի վրա. երթևեկությունը դադարեցվել է

02 Դեկտեմբեր, 2019 19:46
Երևան-Գյումրի ճանապարհին 60-ից ավելի ավտոմեքենա հայտնվել է մերկասառույցի վրա. երթևեկությունը դադարեցվել է

Արդեն 2 ժամից ավելի է, ինչ Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Լանջիկի հատվածում, գրեթե 60-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց մեծ մասի անվադողերն ամառային են, չեն կարողանում տեղաշարժվել և հայտնվել են մերկասառույցի վրա, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ըստ կայքի՝ Ճանապարհային ոստիկանության ծառայողները նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի «Հայավտոճան» ընկերության տեղի ճանշինականները կատարեն ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ։

Այս պահին նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ ճանշինը շարունակում է ճանապարհներն աղ ու ավազով մշակելու աշխատանքները։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին