Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17։44-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սուրբ Հովհաննես սրբավայրի մոտակայքում քաղաքացիները մթության պատճառով մոլորվել են:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սուրբ Հովհաննես սրբավայրում՝ մատուռում գտնվող քաղաքացիները մթության պատճառով չեն կարողանում ինքնուրույն իջնել:
Փրկարարները հանդիպել են մոլորված մյուս քաղաքացիներին՝ Ղարիբ Ս.-ին (ծնված 1997 թ.), Եղսիկ Բ.-ին (ծնված 1936 թ.) և փրկարարական ավտոմեքենայով մոտեցրել իրենց ավտոմեքենային։